Մայիսի 21-ին Եմենում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 96 –ի, Նրանք բոլորը զինվորակններ են: Եվս 300 մարդ տուժել է:
Հաղորդվում է, որ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է միջազգային «Ալ-Կաիդա» խմբավորումը:
Արմատականները հայտարարել են, որ գրոհը պատասխանն է խոշոր ռազմական օպերացիայի, որն ազգային բանակն իրականացնում է Աբյան նահանգում:
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:




























