Google-ի Chrome բրաուզերը Internet Explorer-ից խլել է աշխարհում ամենահայտնի բրաուզերի կոչումը: StatCounter-ի վիճակագրական տվյալների համաձայն, Chrome-ը Internet Explorer-ին անցել է նախորդ շաբաթ:

Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, մայիսի 14-20-ին Chrome-ի բաժինը կազմել է 32,76 տոկոս, իսկ նրան հետապնդող Internet Explorer-ինը` 31,94 տոկոս:

Երրորդ տեղում հայտնվել է Mozilla Firefox-ը (25,47 տոկոս), իսկ 4-րդ տեղում` Apple Safari-ն (7,08 տոկոս): Իսկ ահա Opera-ն ընդամենը 5-րդն է 1,74 տոկոսով:

Ավելին, ըստ վիճակագրության, մարտին Android Robot-ը (Google-ի բջջային բրաուզերը) առաջ է անցել Opera-ից եւ դարձել ամենատարածվածը սմարթֆոն օգտագործողների շրջանում: