Կանադացի 23-ամյա «շիկահեր» Ջեննա Տալակովան «Միսս տիեզերք» մրցույթի կանադական փուլում եզրափակիչ դուրս չի եկել: Տալկովան դեռ 3 տարի առաջ երիտասարդ տղա էր` Վալտեր անունով, սակայն հետո փոխել է սեռը:
Ինչպես հաղորդում է «Canadian Press»-ը, Տալկովան եղել է 12 ամենագեղեցիկ աղջիկների թվում, սակայն հնգյակում չի հայտնվել:
Նա սեռը վիրահատության միջոցով փոխել է 19 տարեկանում: Հանուն Տալակովայի` մրցույթի կազմկոմիտեն ստիպված է եղել փոփոխություն կատարել կանոնադրութան մեջ` որոշելով, որ մրցույթին կարող են մասնակցել նաեւ սեռը փոխածները:




























