ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների առանցքային թեմաներից մեկը լինելու է արհեստական բանականությունը։
«Կարևոր օր ենք ունենալու Չինաստանի նախագահ Սիի հետ։ Գերբանականությունը կլինի քննարկվելիք հիմնական թեմաներից, բայց ես կնախընտրեի ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։ Նույն դիրքորոշումն ունի նաև Չինաստանը։ Միակ խոչընդոտող գործոնը Արդարադատության նախարարությունն է», — գրել է նա «Truth Social»-ում։





























