Գրաֆիկով սեքսը տղամարդուն իմպոտենտ է դարձնում, կամ ստիպում դավաճանել սեփական կանանց:
Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն` վկայակոչելով The Daily Mail-ը, նման եզրակացության են եկել հարավկորեացի մասնագետները, ովքեր հետազոտել են ավելի քան 400 մարդկանց վարքը: Հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր 10-րդ տղամարդը ընտանիքից դուրս սիրային կապ է ունեցել, քանի որ կնոջ հետ սեռական շփումները տեղի են ունեցել գրաֆիկով: Իսկ 10-ից 4-ը խոստովանել են, որ երեխա ունենալու փորձերն իրեն իմպոտենտ են դարձրել:
Հատկանշական է, որ սեռական ակտերի թվի ավելացմանը զուգահեռ տղամարդկանց մոտ ավելացել է նաեւ սթրեսը: Դա ապացուցում է այն փաստը, որ սթրեսի վիճակում տղամարդկանց մոտ նվազում է տեստոստերոնի մակարդակը, որը կապ ունի լիբիդոյի հետ:
Սովորաբար զույգերն անցնում են գրաֆիկով սեքսի, երբ ուզում են երեխա ունենալ: Մասնագետները խորհուրդ են տալիս գրաֆիկով սեքսը չերկարաձգել 3 ամսից ավելի:




























