«Windows 8» օպերացիոն  համակարգում «Aero» ինտերֆեյսից այլեւս գրաֆիկական պատկերներ չեն օգտագործվի: Այդ մասին իր բլոգում գրել է համակարգի ավագ ծրագրավորող Սթիվեն Սինոֆսկին:

Նրա խոսքով, «Microsoft»-ը հրաժարվել է կիսաթափանցիկ խորագրերից  եւ կլորացված անկյուննեից` հօգուտ  ուղիղանկյուն «պատուհանների»: Նորացված  ինտերֆեյսը ընկերությունը համարել է «պարզ եւ լակոնիկ»:

«Microsoft»-ը հրաժարվում է «Aero» ինտերֆեյսից այն պատճառով, որ վերջինս դադարել է համպատասխանել դիզայներների պահանջներին: