Մալիի ժամանակավոր նախագահ Դիոնկունդա Տրաորեն հոսպիտալացվել է գլխի վնասվածքով` հակակառավարական ցուցարարների գրոհից հետո, հաղորդում է BBC-ին:
Նա առայժմ գիտակցության չի եկել, սակայն բժիշկների կարծիքով, նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Ըստ որոշ տվյալների` հարձակվողներից մի քանիսը սպանվել են տեղում:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, մայիսի 21-ին Մալիի նախագահի նստավայր են ներխուժել հազարավոր բողքողներ`պահանջելով Տրաորեի հրաժարականը:




























