ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը արհեստական բանականության ոլորտում համաշխարհային առաջնորդներ են և պատասխանատվություն են կրում, որպեսզի այս տեխնոլոգիան օգտագործվի մարդկության բարօրության համար։ Դրա մասին նա ասել է՝ ելույթ ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին։
«Չինաստանն ու Միացյալ Նահանգները արհեստական բանականության ոլորտում առաջատար երկրներ են»,- հայտարարել է Սի Ծինփինը Սպիտակ տան հանդիսավոր նախասրահում։
«Մենք ունենք թե՛ հնարավորություններ, թե՛ պատասխանատվություն՝ զարգացնելու արհեստական բանականությունը և այն ղեկավարելու բարօրության նպատակով, ինչպես նաև երաշխավորելու, որ ԱԲ-ի զարգացումը միշտ մնա մարդու վերահսկողության ներքո և ծառայի մարդկանց բարեկեցությանը»։
Սի Ծինփինը նշել է նաև, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը «պատմական պատասխանատվություն» են կրում՝ նպաստելու համար մարդկության զարգացմանն ու առաջընթացին։
Սպասվում է, որ Թրամփն ու Սի Ծինփինը բանակցությունների ընթացքում կքննարկեն արհեստական բանականությունը։ Ավելի վաղ նույն օրը Թրամփը սոցիալական ցանցերում գրել էր, որ ԱԲ-ն «կդառնա քննարկման գլխավոր թեմաներից մեկը, սակայն ես ուզում եմ ամեն ինչ թողնել հենց այնտեղ, որտեղ այն գտնվում է»։




























