ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ ավելի քան մեկ տասնամյակում իր առաջին այցը ԱՄՆ ուղղված է երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը։

«Ես ժամանել եմ Միացյալ Նահանգներ նախագահ Թրամփի հրավերով՝ շարունակելու մեր բարեկամությունը, ընդլայնելու համագործակցությունը և նպաստելու երկու երկրների ժողովուրդների բարօրությանը»,- հայտարարել է Սի Ծինփինը Սպիտակ տան հանդիսավոր նախասրահում։

«Այսօր աշխարհում և մեր դարաշրջանում տեղի ունեցող՝ պատմական նշանակություն ունեցող փոփոխությունների պայմաններում, Չինաստանը և Միացյալ Նահանգները, որպես երկու խոշոր տերություններ, կրում են մարդկության զարգացմանն ու առաջընթացին նպաստելու պատմական պատասխանատվություն», - շարունակել է չինացի առաջնորդը։

Սի Ծինփինը հավելել է, որ պատրաստ է աշխատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ «չին-ամերիկյան հարաբերությունների հսկայական նավը կայուն ուղեգծով դեպի ապագա ուղղորդելու համար»։

«Չինաստանի և Միացյալ Նահանգների շահերը խորապես փոխկապակցված են, և մենք ունենք համատեղ աշխատանքի բազմաթիվ հնարավորություններ։ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է չլուծել աշխարհի բոլոր խնդիրները, բայց առանց մեր համագործակցության շատ համաշխարհային խնդիրներ լուծելը դժվար կլիներ»,- հայտարարել է Սի Ծինփինը։