Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դեկտեմբերին Ֆլորիդա նահանգում՝ Մայամիում անցկացվելիք G20-ի հանդիպմանը հրավիրելը կարող է Մոսկվային դրդել շարունակելու ագրեսիան Ուկրաինայի դեմ, հինգշաբթի հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, փոխանցում է Reuters-ը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի հայտարարել է, որ հույս ունի, թե Պուտինը կընդունի հրավերը։ Ըստ նրա՝ դա ՌԴ նախագահին հնարավորություն կտա հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այլ համաշխարհային առաջնորդների հետ։
«Եթե Պուտինին G20-ին հրավիրելը կարող է մեզ մոտեցնել արդար խաղաղությանը, ես միանշանակ կողմ կլինեմ դրան»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Տուսկը։
«Սակայն (և սա միաժամանակ իմ մտահոգությունն է ու այն, ինչ ինձ հուշում է իմ փորձը) այս փուլում Ռուսաստանը լիովին կարող է դա ընկալել որպես խրախուսում՝ շարունակելու իր ագրեսիվ քաղաքականությունը։ Հենց դա է իմ մտավախությունը»,- հավելել է Լեհաստանի վարչապետը։
Չորեքշաբթի Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը կքննարկի այս հրավերը։




























