Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը հինգշաբթի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ուղեկցվել է բողոքներով և դահլիճից պատվիրակների մի մասի ցուցադրական հեռանալով։

Ելույթի մեկնարկից առաջ դահլիճում Պաղեստինի աջակցությամբ վանկարկումներ էին հնչում։

Բողոքների ֆոնին Նեթանյահուի ելույթի մեկնարկը հետաձգվել է։ Այն բանից հետո, երբ ներկաներից մի մասը լքել է դահլիճը, Իսրայելի վարչապետը հեռացածներին անվանել է «բարոյական վախկոտներ»։

Ավելի վաղ՝ հինգշաբթի, Նյու Յորքում Իսրայելի քաղաքականության դեմ բողոքի ակցիաներ էին անցկացվել։

Միևնույն ժամանակ, դեռ ելույթից առաջ ուշադրությունը սևեռված էր Նեթանյահուի և Նյու Յորքի քաղաքապետ Զորան Մամդանիի հարաբերությունների վրա, որը բազմիցս Իսրայելի վարչապետին անվանել էր ռազմական հանցագործ և ավելի վաղ ուսումնասիրել էր նրա՝ քաղաք այցի ընթացքում ձերբակալելու հնարավորությունը։ Ավելի ուշ Մամդանին խոստովանել է, որ համապատասխան լիազորություններ չունի։

Նեթանյահուն հինգշաբթի առավոտյան ժամանել է Նյու Յորք։ Նրա գրասենյակի տվյալներով՝ այցի ընթացքում նա պետք է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացներ համաշխարհային առաջնորդների հետ։