Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում արագ վերածվեց կոշտ փոխադարձ մեղադրանքների այն մարդկանց հետ, ովքեր դեմ են Իսրայելի քաղաքականությանը։ Նրա քննադատության գլխավոր հասցեատերերից մեկը դարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որին իսրայելցի վարչապետը անվանեց «բռնակալ»։
Նեթանյահուն հայտարարեց, որ Թուրքիան վերածվել է «երկրի, որը դարձել է հակասեմական ստի գերտարածող», ապա անմիջապես անցավ Էրդողանին։
Ըստ Իսրայելի վարչապետի՝ Թուրքիայի նախագահը ձգտում է վերահսկողություն հաստատել Սիրիայի նկատմամբ։ «Սա զարմանալի չէ, որովհետև նա գրեթե ամեն օր կոչ է անում ոչնչացնելու Իսրայելը. նա ասում է, որ կդառնա Երուսաղեմի տիրակալը։ Ոչ, պարոն, դուք չեք դառնա»,- հայտարարել է Նեթանյահուն։
Նա նաև Էրդողանին մեղադրել է հազարավոր քրդերի սպանության, անօրինական բռնազավթման մեջ:
Առանձին անդրադառնալով Կատարին՝ իսրայելցի վարչապետը պնդել է, որ այն միլիարդավոր դոլարներ է ծախսում Իսրայելի մասին «ստեր» տարածելու համար։ Որպես օրինակ Նեթանյահուն նշել է ամերիկյան համալսարանների ֆինանսավորումը և Al Jazeera հեռուստաալիքի աջակցությունը։
Ըստ նրա՝ նման գործունեությունը միտված է «երիտասարդների ուղեղները լվանալուն» և նրանց ստիպելուն «ատել Իսրայելը, ատել Ամերիկան, ատել Արևմուտքը»։
Առանց առանձին ուղերձի չմնաց նաև Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաային։ Նեթանյահուն նրան դիմեց ուղիղ անունով և հայտարարեց, որ սիրիական առաջնորդը «պետք է իմանա»՝ հրեա ժողովուրդը Գոլանի բարձունքներում է դեռևս «Մովսեսի ժամանակներից»։
Այս հայտարարությունը հնչեցրեց այն բանից հետո, երբ աշ-Շարան երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում պահանջեց իսրայելական ուժերի դուրսբերում սիրիական տարածքից։
Նեթանյահուն նաև մերժեց Իսրայելի հասցեին հնչող «գաղութատիրության» մեղադրանքները՝ հայտարարելով, որ նման պնդումներ հնչեցնում են, մասնավորապես, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կողմից։ Ըստ նրա՝ հենց այդ երկրներն են «հորինել այդ տերմինը»։




























