Այս տարվա հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ընտրողների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տեր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին՝ ՔՊ կուսակցությանը հնարավորություն տալով ձևավորել խորհրդարանական մեծամասնություն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25–ին, ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի 81–րդ նստաշրջանում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընտրությունները տեղի ունեցան առանձնահատուկ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտությունների պայմաններում և արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել և իրագործում զանգվածային դեզինֆորմացիայի հիբրիդային և այլ գործիքներին զուգահեռ կիրառելով նաև զանգվածային ընտրակաշառքների բաժանումը։
Բայց վերջին տարիների մեր իրականացրած ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումները արդարացրեցին իրենց, Հայաստանի պետական ինստիտուտները ցուցաբերեցին բարձր դիմակայունություն՝ կանխելով պետության զավթումը և Հայաստանի ժողովրդին իր խոսքը ասելու հնարավորություն տալով։
Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը և մենք պետք է հետևողականորեն զբաղվենք խաղաղության հետագա ուժեղացմամբ և ինստիտուցիոնալացմամբ»,–ասաց նա։




























