Տեղեկացնում ենք, որ M-3 միջպետական ավտոճանապարհի՝ Զվարթնոց թաղամասից դեպի Ոսկեհատ և Մարգարա տանող հատվածում գտնվող Ոսկեհատի կամուրջը, որը գտնվում է Ճանապարհային դեպարտամենտի վերահսկողության ներքո՝ վթարային վիճակում է։ Այս մասին հայտարարություն է տարածել Վաղարշապատի համայնքապետարանը։
«Տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելու և հնարավոր վտանգները կանխելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ից կամուրջը երկկողմանի փակ է լինելու երթևեկության համար։
Խնդրում ենք վարորդներին ցուցաբերել զգոնություն, հետևել տեղադրված ճանապարհային նշաններին և օգտվել շրջանցիկ ավտոճանապարհներից։
Հայցում ենք քաղաքացիների ըմբռնումը և խնդրում պահպանել երթևեկության անվտանգության կանոնները»,–ասված է հաղորդագրության մեջ։




























