ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 24-ին Վաշինգտոն այցով գտնվող ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին նվիրել է արծվի արձանիկ։
«Սա նվեր է ամերիկացի ականավոր արվեստագետից, որն այսօր լավագույններից մեկն է։ Մելանյան (ամերիկացի առաջնորդի կինը) և ես նույնպես մասնակցել ենք դրա ստեղծմանը։ Սպիտակագլուխ արծիվը հայտնի է նաև որպես ԱՄՆ ազգային խորհրդանիշ։ Այն մարմնավորում է ամերիկյան ազատության ոգին»,- ասել է նա, տեսանյութը հրապարակվել է Սպիտակ տան YouTube-ի ալիքում։
Թրամփը հույս է հայտնել, որ արձանը պատվավոր տեղ կզբաղեցնի Պեկինում։




























