Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար, ՌԴ նախագահի ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆին և ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշներին։ Այս մասին սեպտեմբերի 23-ին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է CNN հեռուստաալիքը։

«Կողմերը քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը, ինչպես նաև Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորումը», — նշվել է հրապարակման մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Դմիտրիևը ժամանել է Նյու Յորք՝ խաղաղ կարգավորման և ռուս-ամերիկյան երկխոսության շարունակական ջանքերի շրջանակում։