Ամերիկյան առաջատար տեխնոլոգիական ընկերությունների՝ SpaceX-ի, Apple-ի և Nvidia-ի ղեկավարները Սպիտակ տանը տրված ընթրիքի ժամանակ նստած են նույն սեղանի շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, հետևում է միջոցառման հեռարձակումից։
Վաշինգտոնում Չինաստանի նախագահի այցի պատվին կազմակերպված հանդիսավոր ընթրիքին հրավիրել էին ամերիկացի բազմաթիվ միլիարդատերերի։ Թրամփի, Սի Ծինփինի և նրանց կանանց՝ Մելանիայի ու Պեն Լիյուանի հետ նույն սեղանի շուրջ նստած են SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը, Apple ընկերությունից Թիմ Քուքը և թայվանական ծագում ունեցող ամերիկացի ձեռնարկատեր, Nvidia-ի նախագահ Ջենսեն Հուանգը։
Սպիտակ տան տարածած հյուրերի ցանկի համաձայն՝ ընթրիքին ներկա են Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ներդրումների կառավարման BlackRock կորպորացիայի տնօրեն Լարի Ֆինքը և ChatGPT-ը մշակող OpenAI ընկերության տնօրեն Սեմ Ալթմանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Google-ի, ամերիկյան ռազմարդյունաբերական Lockheed Martin կորպորացիայի և TikTok-ի ներկայացուցիչներ, որի պատճառով 2025 թվականին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լուրջ տարաձայնություններ էին ծագել։




























