Ուրբաթ առավոտյան նավթն էժանանում է՝ նախորդ երկու անընդմեջ աճուրդներում գրանցված աճից հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը կազմել է մեկ բարելը 105,67 դոլար, ինչը $0,93-ով (0,87 տոկոս) ցածր է նախորդ առճուրդների փակման ցուցանիշից։ Հինգշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 3,52 դոլարով (3,4 տոկոս)՝ հասնելով 106,6 դոլարի մեկ բարելի դիմաց։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1,47 դոլարով (1,55 տոկոս)՝ մինչև 93,14 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով դրանց արժեքն աճել էր 2,45 դոլարով (2,7 տոկոս)՝ մինչև 94,61 դոլար մեկ բարելի դիմաց։




























