Ուսանողներով ավտոբուսն անդունդն է գլորվել, զոհվել է 12 ուսանող, 22-ը վնասվածքներ են ստացել:
Պատահարը տեղի է ունեցել մայիսի 21-ին` Հիմարա քաղաքի շրջակայքում` մայրաքաղաք Տիրանայից 220 կմ հեռավորության վրա: Տեղում մահացել են 11 մարդ, եւս մեկը վախճանվել է հիվանդանոցում: Երկու վիրավորներ գտնվում են անգիտակից վիճակում:
Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», այսօր` մայիսի 22-ին, երկրում համազգային սուգ է հայտարարված:


























