Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքն անիրագործելի երազանք չէ։ Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայ Դատի» Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ գոյություն ունեն միանգամայն կոնկրետ, միջազգային մակարդակով ճանաչված իրավունքներ։

«Բնականաբար, ոչ ոք չի կարողանա իրացնել վերադարձի իրավունքը, եթե չլինեն միջազգային երաշխիքներ, որոնք կապահովեն մեր հայրենակիցների անվտանգությունը»,- ասել է Տեր-Խաչատուրյանը։