Հարցազրույց չեմ տալիս, ձեզ լավ օր, որ կողմ քայլեմ, որ հարցազրույց չտամ։ Այսպես արձագանքեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ միացավ Նիկոլ Փաշինյանին, ինչի՞ դիմաց ամեն դեպքում ՔՊ-ն աջակցեց իրեն։
Իսկ հարցին, թե արդյո՞ք արդեն կիսում է Նիկոլ Փաշինյանի օրակարգը, Առուշանյանը պատասխանեց. «Եթե չկիսեի, կոալիցիա չէինք կազմի»։ Նա մնացած հարցերն անպատասխան թողեց։
Հիշեցնենք, որ Գորիսում ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանն է, ով իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով։ Ցուցակը գլխավորում է հենց Առուշանյանը։ Գորիսում ՔՊ-ի դեմ կպայքարի «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունների «Ապրելու քվե» դաշինքը, որի համայնքապետի թեկնածուն Արգամ Հովսեփյանն է։




























