«Ժառանգություն» կուսակցությունը փորձում է ցույց տալ, թե քաղաքական այս իրավիճակում ինքը շահեկան դիրքերում է, սակայն բոլորն էլ գիտեն, որ իրականում «Ժառանգությունն» ու նրա լիդերը հոգեվարքի մեջ են: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
«Այս կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ Րաֆֆին անցյալ շաբաթվա մեջ մի քանի անգամ հասցրել է մեկ առ մեկ առանձնազրույց ունենալ իր նախկին զինակիցներ Արմեն Մարտիրոսյանի ու Անահիտ Բախշյանի հետ` կիսվելով, որ այս նոր նախագծի մեջ, ուր քիչ չեն խառնակիչ մարդիկ, ինքն իրեն շատ օտար ու անհարմար վիճակում է զգում: Իր նախկին թիմակիցների հետ Րաֆֆին նաեւ անկեղծ խոստովանել է, որ այս իշխանությունները իրեն կարծես թե «պադստավկա» են անում, եւ որ ինքը դժվար թե մինչեւ նախագահական ընտրություններ կարողանա դիմանալ «Ժառանգությունում» ներդրված նոր դեմքերի գոյությանն ու նրանց տված խաղերին, որոնցից անգամ ինքը չի կարողանում գլուխ հանել»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:




























