Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կանաչ արդյունաբերացման արագացմանն ուղղված բարձր մակարդակի լուծումների երկխոսությանը»։
«Իմ ելույթում ընդգծել եմ, որ Հայաստանի համար կանաչ արդյունաբերացումը միայն արտանետումների կրճատում չէ։ Այն տնտեսական զարգացման նոր մոդելի ձևավորման հնարավորություն է՝ միտված մրցունակության և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, նոր հնարավորությունների ու աշխատատեղերի ստեղծմանը՝ միաժամանակ պահպանելով բնական համակարգերը։
Անդրադարձել եմ նաև Հայաստանի՝ COP17-ի նախագահությանը, որի շրջանակում մեր առաջնահերթությունը պետք է լինի միջազգային հանձնառությունները կոնկրետ գործողությունների, ներդրումային լուծումների և արդյունավետ գործընկերությունների վերածելը»,- գրել է նախարարը։





























