Սեպտեմբերի 22-ին Երևանում կայացել է FOUNDER կառուցապատող ընկերության պաշտոնական բացումը։ Միջոցառման ընթացքում ընկերությունը ներկայացրել է Հայաստանում իր գործունեության ուղղությունները, զարգացման երկարաժամկետ ծրագրերն ու առաջին բնակելի նախագծերը։

FOUNDER-ը Հայաստանի կառուցապատման շուկա է մուտք գործում տարբեր մասշտաբների նախագծերով։ Ընկերության նախատեսվող նախագծերի կառուցապատման ընդհանուր ծավալը Հայաստանում շուրջ 650 000 քմ է։

Ընկերության մոտեցման հիմքում բնակելի նախագիծը ոչ միայն որպես շենք, այլ որպես մարդկանց առօրյա կյանքի համար ձևավորված ամբողջական միջավայր դիտարկելն է։ Այդ մոտեցումը ներառում է ճարտարապետությունը, կանաչ և հանրային տարածքները, ենթակառուցվածքները, տեխնոլոգիական լուծումներն ու երկարաժամկետ հարմարավետությունը։

Երեք ձևաչափ՝ մեկ ընդհանուր մոտեցմամբ

Millennium Park-ը նախատեսված է որպես ժամանակակից և լիարժեք քաղաքային թաղամաս։ Մարզահամերգային համալիրի հարևանությամբ գտնվող նախագծի կենտրոնում կձևավորվի ընդարձակ հանրային այգի, որի շուրջ կտեղակայվեն շուրջ 16 բնակելի շենքեր՝ մոտ 2 400 բնակարանով։ Նախագծում նախատեսված են կրթական և մարզական հաստատություններ, հանգստի գոտիներ, սրճարաններ, գրասենյակային ու առևտրային տարածքներ։

Da Vinci Clubhouse-ը պրեմիում դասի ակումբային բնակելի նախագիծ է՝ 116 բնակարանով։ Այն համադրում է առանձնացված բնակելի միջավայրն ու սեփական ներքին ենթակառուցվածքը՝ նախատեսված բնակիչների հարմարավետության և առօրյայի կազմակերպման համար։

Tichina Five-ը հինգ մասնաշենքից բաղկացած ընտանեկան բնակելի համալիր է։ Ընդհանուր բարեկարգ տարածքում նախատեսված են կանաչ գոտիներ, մանկական խաղահրապարակ և ֆուտբոլային դաշտ։

Այս նախագծերից յուրաքանչյուրն առաջարկում է բնակելի կյանքի առանձին ձևաչափ, սակայն բոլորի հիմքում FOUNDER-ի միասնական մոտեցումն է՝ նախագծել ոչ միայն բնակարաններ, այլ ամբողջական, մտածված և երկարաժամկետ արժեք ստեղծող միջավայրեր։

Ընկերության տեսլականն արտահայտված է նաև «Projects that become landmarks»՝ «Նախագծեր, որոնք դառնում են խորհրդանիշ» կարգախոսում։