Տղամարդը ողջ է մնացել Նիագարայի 180 մ խորության ջրվեժից ցատկելուց հետո: Ամերիկացին երորրդն է աշխարհում, որը չի օգտագործել պաշտպանիչ սարքավորում եւ ողջ է մնացել: Փորձագետները կարծում են, որ դա ինքնասպանության փորձ է եղել:

Ըստ ոստիկանության հաղորդման` Նյու Յորքի 40-ամյա բնակիչը մայիսի 21-ին բարձրացրել էր կամուրջի պատնեշին եւ այնտեղից ցած նետվել Նիագարայի գետի արագ հոսք` Կանադական ջրվեժից 20 կամ 30 ոտնաչափ բարձրությունից: Նա կարողացել է լողալ միայն գետի ներքին հոսանքի ավազանում` ջրվեժի համալիրի դիտորդական հրապարակի հարեւանությամբ: Տղամարդը փորձել է հոսանքի դեմ պայքարել երկու ժամվա ընթացքում, որից հետո կորցրել է գիտակցությունը, եւ նրան հոսանքը նետել է ժայռոտ ափին:

Ափին նրան էին սպասում ուղղաթիռը եւ շտապօգնությունը, հայտնում է «utro.ru»-ն: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»` տղամարդը կողոսկրերի կոտրվածք է ստացել, թոքերի եւ այլ ներքին վնասվածքներ: Նա շտապ տեղափոխվել է կանադական Օնտարիո նահանգի Համիլթոն քաղաքի կենտրոնական հիվանդանոց: Բժիշկները տուժածի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում, սակայն հուսով են, որ նա կապրի: