Սույն թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՍԻԳՄԱ-ի քաղաքականության ավագ խորհրդական և հայաստանյան գրասենյակի համակարգող Բլանկա Լազարոյի հետ։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են Քաղաքացիական ծառայության գրասենյակից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում Գրասենյակի հանձնառությունների, դրանցից բխող հիմնական գործողությունների և միջոցառումների իրագործման համար համապատասխան աջակցության ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր։
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ նշյալ միջոցառումների շրջանակներում, ինչպես նաև այլ հնարավոր ոլորտներում սերտ համագործակցություններ ապահովելու և զարգացնելու առնչությամբ։





























