ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Իրանի նավթային հատվածի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթին։ Նոր միջոցները խստացնում են պատժամիջոցները այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնք գործարքներ են կնքել Իրանի նավթագազային ընկերության հետ, հայտնում է mk.ru-ն։ Այդ պատժամիջոցների նպատակն է՝ զրկել Թեհրանին նավթի վաճառքից ստաղվող եկամուտներից։
Վերին պալատի հավանությանն արժանացած օրինագիծը իր գործողությունը տարածում է իրանական երկու պետական ընկերությունների՝ National Iranian Oil-ի եւ National Iranian Tanker-ի վրա։ Այսպիսով, փաստաթղթի հեղինակների կարծիքով, կփակվի հնարավորությունը, որը թույլ է տալիս Իրանին շարունակել արտահանել նավթ։




























