Դեպքի պատճառներն առայժմ պարզված չեն… Հնդկաստանում` Անդհրա Պրադեշ նահանգի Անանաթափուր շրջանում, մայիսի 22-ի վաղ առավոտյան ուղեւորատար Hampi Express գնացքը հարվածել է բեռնատարին: Բախման հետեւանքով բեռնատար գնացքի չորս վագոններ ռելսերից դուրս են եկել, նրանցից մեկը բռնկվել է: Հաստատվել է 15 մարդու մահը:

Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական գործողությունները, հաղորդում է lenta.ru-ն` հղում անելով Associated Press-ին:

Դեպքի պատճառներն առայժմ պարզված չեն: Հայտնի է միայն այն, որ ուղեւորատար ու բեռնատար գնացքները նույն ճանապարհին ն հայնվել: