Anonymous խմբի հաքերները կոտրել են ԱՄՆ Արդարադատության նախարարության ստորաբաժանումներից մեկի կայքը։ Այդ տեղեկատվությունը հաստատել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հաքերները կոտրել են ԱՄՆ Արդարադատութան նախարարության Իրավական վիճակագրության բյուրոյի սերվերը, որը պատասխանատու է հանցագործությունները, այդ թվում նաեւ համակարգչային հանցագործությունները հավաքելու եւ վերլուծելու համար։
Գերատեսչության մամուլի ծառայությունում դեռ չեն հստակեցրել, թե երբ է տեղի ունեցել հարձակումը, եւ հաջողվել է արդոք հաքերներին ստանալ տեղեկատվություն, թե՝ ոչ, հայտնում է vz.ru-ն։
Մինչդեռ Anonymous-ի հաքերները հաղորդագրություն են տարածել, որտեղ գլուխ են գովել, որ իրենց հաջողվել է 1,7 Գբ ծավալով տեղեկատվության տիրանալ։


























