ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ շատ արդյունավետ հանդիպում էր թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Չինաստանի համար։ Դրա մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Առջևում վիթխարի իրադարձություններ են։ Ինչպես գրեթե բոլոր մնացածներին, նրան նույնպես, թվում է, դուր եկավ սխալ և ոչ ճշգրիտ անվանվող արհեստական բանականությունը կոչել շատ ավելի ճշգրիտ և կարևոր անվամբ՝ Սուպեր Բանականություն։ Դա «ՍՈՒՊԵՐ» էր։ Երեկ երեկոյան բոլորը ևս համաձայնեցին դրան»,- նշել է նա։