Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանը կարողացել է դանակահարել ու սպանել իր վրա հարձակված 35-ամյա կողոպտիչին:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով իրավապահ մարմիններին, Անդրբայկալյան մարզում պատերազմի վետերանի տուն է մտել Կազանցեւո բնակավայրի 35-ամյա բնակիչը, քանի որ շատ լավ իմացել է, որ 87-ամյա վետերանը բավական մեծ թոշակ է ստանում:

Նա ծերունուն սպառնացել է դանակով եւ պահանջել իրեն հանձնել խնայողությունները, բայց վետերանը հրաժարվել է եւ ծեծկռտուք է սկսվել:

Ինչ-որ կերպ թոշակառուն կարողացել է հասնել խոհանոց վերցնել խոհանոցային դանակն ու հարվածել հանցագործին` նախքան ինքն էլ կվիրավորվեր:

Երբ կողոպտիչը կորցրել է գիտակցությունը, թոշակառուն օգնության է կանչել հարեւաններին, սակայն նա մահացել է: Այժմ պատերազմի վետերանը հիվանդանոցում է, վիճակը ծանր է:

Քննիչների խոսքով, ամենայն հավանականությամբ, քննությունը դեպքը կհամարի անհրաժեշտ ինքնապաշտպանություն եւ թոշակառուի դեմ քրեական գործ չի հարուցվի: