Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը «Եդինայա Ռոսիա» կուսակցություն մտնելու հայտ է ներկայացրել: Մեդվեդեւին ընդունելու մասին որոշումը կարող է կայացվել արդեն այսօր` մայիսի 22-ին, հաղորդել է «Եդինայա Ռոսիայի» նախագահության քաղխորհրդի քարտուղար, Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Նեւերովը: Կառավարության ղեկավարի դիմումը ստացվել մայիսի 21-ին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ակնկալվում է, որ Մեդվեդեuն ինքն անձամբ ներկա կգտնվի «Եդինայա Ռոսիայում» իր ընդգրկման հարցը քննարկելիս:
Վարչապետին «Եդինայա Ռոսիայի» մայիսի 26-ի նիստում կառաջադրեն կուսակցության նախագահի պաշտոնում:
Հիշեցնենք, ապրիլի 24-ին «Եդինայա Ռոսիայի» ակտիվիստների հետ հանդիպմանը ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը վերջնականապես հեռացել էր իշխող կուսակցությունից` հայտարարելով, որ մայիսի 7-ի երդմնակալությունից հետո վայր կդնի կուսակցության նախագահի լիազորությունները: Որպես կուսակցության նոր ղեկավար Պուտինն առաջարկել էր ընկերոջ թեկնածությունը:




























