Այո, քննարկել ենք, կարծում եմ՝ մեզ ամեն կհաջողվի։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը Սի Ծինպինի հետ քննարկել է Իրանի հարցը։
«Ամերիկան շատ ուրախ է այցի համար (Սի Ծինպինի- խմբ.), և ես վստահ եմ, որ Չինաստանն էլ շատ ուրախ է։ Սա հիանալի է երկու երկրների համար։ Այցը շատ ու շատ արդյունավետ էր», - նշել է նա։





























