Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը եռօրյա պետական այցով գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ հանդիպում է Թրամփի հետ՝ քննարկելու առևտրին, արհեստական բանականությանը, Թայվանին և Իրանին վերաբերող հարցերը։

Չինաստանում ԱՄՆ դեսպան Դևիդ Փերդյուն CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ վերջին շաբաթներին Թրամփը «շատ հստակ» հասկացնել է տվել Չինաստանին ԱՄՆ-ի շահերը Իրանի հարցում, դրանց թվում՝ Սի Ծինփինի հետ իր վերջին հանդիպման ժամանակ։

«Անցած ամսվա ընթացքում իմ անձնական ժամանակի մեծ մասը և նախագահ Թրամփի ժամանակի մեծ մասը նվիրված են եղել հենց այս թեմային»,- հայտարարել է Փերդյուն՝ պատասխանելով Չինաստանի և Իրանի հարաբերությունների մասին հարցին։

«Մենք դեռ մի քանի շաբաթ առաջ նրանց շատ հստակ հասկացնել էինք տվել, որ ցանկացած օգնություն, որը նրանք կարող էին ցուցաբերել Իրանին՝ լինի դա ուղղակի, թե անուղղակի, լինի դա հետախուզական տեղեկություն, պահեստամասեր կամ ռազմական տեխնիկա, բացարձակապես անընդունելի է։ Երեկ Թրամփը դա ևս մեկ անգամ շատ հստակ հասկացրեց։ Մենք մշտապես հիշեցնում ենք նրանց դրա մասին»,- նշել է Փերդյուն։