Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը գնահատել է Հայաստանի՝ եվրոպական գյուղատնտեսական շուկաներ դուրս գալու հեռանկարները, հաղորդում է ТАСС-ը։
«Դա մրցունակության և արտադրանքի որակի հարց է։ Մենք, իհարկե, նրանց հաջողություն ենք մաղթում»,- նշել է Լուտը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյոք Հայաստանին կհաջողվի՞ մուտք գործել Եվրոպայի շուկաներ։





























