Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինն ավարտեց ԱՄՆ կատարած եռօրյա այցը, հաղորդում է South China Morning Post-ը։
Ավարտվեց ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի Վաշինգտոն կատարած այցի վերջին օրը, որի շրջանակում նա հանդիպեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Առավոտյան կողմերը հանդիպել են Սպիտակ տանը, որտեղ զրուցել են թեյի շուրջ։ Այնուհետև նրանք այցելել են Ազգային արխիվ՝ ծանոթանալու պատմական գրառումներին և փաստաթղթերին, որոնք կարևոր նշանակություն ունեն ամերիկա-չինական հարաբերությունների համար։
Պետական այցի վերջին օրը ՉԺՀ նախագահը հաստատել է, որ ամերիկացի առաջնորդի հետ նոր հանդիպումներ են նախատեսվում։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է նոյեմբերին մեկնել Չինաստան։





























