Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը NBC News-ին տված հարցազրույցում Վաշինգտոնի օրենսդիրներին կոչ է արել կարգավորել արհեստական բանականության զարգացումը՝ մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ երկրում ԱԲ-ի խոշորագույն լաբորատորիաների ղեկավարները համաձայնության էին եկել այս ոլորտում առաջընթացի տեմպերը դանդաղեցնելու անհրաժեշտության շուրջ։

«Անհրաժեշտ է, որպեսզի իրավապահ մարմիններն ու քաղաքական գործիչները ներգրավվեն այն քննարկմանը, թե ինչպիսին պետք է լինեն անվտանգության միջոցներն ու վերահսկողությունը։ Եվ դա պետք է դառնա պարտադիր պայման։

Արհեստական բանականությունն, անկասկած, բավականաչափ հզոր գործիք է՝ առաջացնելու այնպիսի իրադարձություններ, որոնք կարող են հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան։ Նախկինում երբեք չի եղել այնպիսի հզոր զենք, ինչպիսին մարդկանց և չար մտադրություն ունեցող անձանց համադրությունն է, որոնք օգտագործում են ԱԲ-ի նորագույն գործիքները»,- նշել է նա։