Քալիֆորնիայի ափերի մոտ 4 տոննա մարիխուանայի կակոցներ են հայտնաբերել: Ոստիկաններն այդ մասին իմացել են անանուն զանգից հետո:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով CNN հեռուստաալիքը, լայնածավալ գործողության ժամանակ, որին ներգրավվել են սահմանապահների, առափնյա ոստիկանության մոտորանավակներ, հաջողվել է հավաքել անծանոթ կանաչու 160 կապոց: Անսովոր այս բեռի սեփականատերերի մասին ոչինչ հայտնի չէ:

Ինչպես հաղորդել են ոստիկանները, սովորաբար մաքսանենգները բեռը ջուրն են գցում հետապնդման ժամանակ եւ այդ ժամանակ հայտնի է լինում բեռի տերը, բայց այս դեպքում հարյուրավոր կապոցներ լողալիս են եղել ծովում, իսկ շուրջբոլորը ոչ մի նավ չի եղել:

Ոստիկանության տվյալներով, անսովոր բեռի արժեքը կազմում է շուրջ 3,6 մլն դոլար: