Ռուսաստանը պահպանում է հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման արգելքը, քանի որ դրանց արտադրության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման մասին հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել, ТАСС-ին հայտնել են Ռոսսելխոզնադզորում։
Ավելի վաղ ռուսական կողմը հայտնաբերված խախտումների պատճառով սահմանափակել էր հայկական արտադրանքի մի ամբողջ շարքի ներմուծումը՝ հանքային ջրից և ալկոհոլային խմիչքներից մինչև բանջարեղեն, միրգ, ձուկ և կաթնամթերք։
«Հայկական կողմը Ռոսսելխոզնադզորին ձկնամթերքի և կաթնամթերքի արտադրության ընթացքում խախտումների վերացման մասին հաստատող փաստաթղթեր չի ներկայացրել։ Հայաստանի տեսչական մարմնից ստացվել են միայն երաշխիքներ և միջնորդություններ։ Դա բավարար չէ սահմանափակումները հանելու համար։ Դրա վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է հայկական կողմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։





























