Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոչ է արել Վլադիմիր Զելենսկուն մեկնել Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար՝ չնայած անցյալում բազմակի մերժումներին, հայտնում է Bloomberg-ը։

Նշվում է, որ ԱՄՆ-ը ձգտում է վերսկսել խաղաղ բանակցությունները Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։

Զելենսկին մերժել է այդ առաջարկը, որը հնչեցվել էր ՄԱԿ-ում ամերիկացի առաջնորդի հետ նրա հանդիպման ժամանակ։ Ուկրաինայի նախագահի դիրքորոշմանը ծանոթ մարդկանց պատմելով՝ այն փաստը, որ Թրամփը բարձրացրել է վերոնշյալ հարցը, նրա դժգոհությունն է առաջացրել։