Ռուսաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի բանակցությունները։ Դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ շփումները իր մեջ խանդ են առաջացնում, հաղորդում են լրատվամիջոցները։

«Խանդը մի բան է, մեկ այլ՝ բոլորովին տարբեր մարդասիրական բնույթի ոլորտից, տղամարդու և կնոջ միջև հարաբերություններից։ Իսկ միջազգային քաղաքականության մեջ նման կատեգորիաներ չեն օգտագործվում», - նշել է նա։

Նա ընդգծել է, որ բանակցությունների արդյունքները կազդեն թե՛ համաշխարհային, թե՛ ռուսական տնտեսության վրա, ուստի Մոսկվան Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ցանկացած դրական պայմանավորվածություն դրական է գնահատում։