Ռուսաստանը Եվրոպայի հետ պատերազմի չի պատրաստվում, դրա համար չկան ո՛չ դրդապատճառներ, ո՛չ էլ հիմքեր։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը։
Նա նպատակաուղղված իրավիճակի սրում և սադրանք է անվանել ՌԴ-ից եկող սպառնալիքի և նրա հետ պատերազմի պատրաստվելու անհրաժեշտության մասին հայտարարությունները։ «Եվրոպայում ագրեսիվ շրջանակները ցանկանում են օգտագործել Ուկրաինան որպես թնդանոթի միս՝ Ռուսաստանի զարգացումը սահմանափակելու համար։ ԵՄ էլիտաները խաբում են եվրոպացիներին, որպեսզի շարունակեն ներդրումներ անել ագրեսիվ Ուկրաինայի մեջ»,- նշել է Պուտինը՝ քաղաքական խեղկատակություն անվանելով Էստոնիայի պաշտպանության նախարարի հայտարարությունները ՌԴ-ի վրա կանխարգելիչ հարձակման շահավետ լինելու մասին։





























