Mail.Ru Group-ի բաժնետոմսերը Լոնդոնի աճուրդում մայիսի 21-ին ընկել են 9,12-ով: Ընդ որում ոչ մի հաղորդում չի ստացվել ընկերության ֆինանսական վիճակի վատթարացման մասին ընդհանրապես եւ նրա առանձին նախագծերի մասին մասնավորապես (օրինակ «Օդնոկլասնիկի» եւ «ՎԿոնտակտե» սոցցանցերի):
Mail.Ru Group-ի բաժնետոմսերի կտրուկ էժանացումը կարող է պայմանավորված լինել Facebook-ի արժեթղթերի վաճառքով, որոնք մայիսի 21-ին էժանացել են 11%-ով: Շոկայական նման իրավիճակում ներդրողները կարող էին վաճառել սոցցանցերի հետ կապված բոլոր ընկերությունների բաժնետոմսերը: Անուղղակիորեն դա հաստատվում է նրանով, որ այլ սոցցանցի` LinkedIn -ի արժեթղթերը մայիսի 21-ին ընկել են 2,2%-ով:
Բացի այդ, Mail.Ru-ն եւ Facebook-ը նվազագույնը մեկ ընդհանուր բաժնետեր ունեն` ռուս գործարար Ալիշեր Ուսմանովին են պատկանում Mail.Ru-ի բաժնետոմսերի խոշորագույն փաթեթը եւ փոքր փաթեթ Facebook-ում: Աշխարհի ամենահայտնի սոցցանցի IPO-ի շրջանակում Ալիշեր Ուսմանովի եւ Յուրի Միլների DST Global ֆոնդը վաճառում էր Facebook-ի բաժնետոմսերը:




























