Բուլղարիայում մայիսի 22-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 03:00-ին (04:00-ին երեւանյանով), Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից 24 կմ հեռու:
Զոհերի մասին տեղեկատվություն չի ստացվել, գրում է «Ռոսբալտը»:
Երկրի ՆԳՆ ղեկավար Ցվետան Ցվետանովը լրատվամիջոցներին հաղորդել է, որ «առայժմ ոչ մի տեղեկություն չկա զոհերի կամ վիրավորների մասին, դա լավ նորություն է»:



























