«Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել», — Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովի խոսքով՝ Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովից հետո երկու երկրների միջև «խաղաղության օրակարգը սկսել է կոնկրետ տնտեսական արդյունքներ տալ»։
Մասնավորապես, նա մատնանշել է տարանցիկ սահմանափակումների միակողմանի վերացումը, ինչպես նաև առանձին ոլորտներում Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի մեկնարկը։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի արտգործնախարարն ընդգծել է Բաքվի և Երևանի միջև «խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին մնացած խոչընդոտները վերացնելու» անհրաժեշտությունը։
Նա նաև հավելել է, որ «խաղաղության օրակարգի հետագա զարգացումը կարող է նպաստել երկու երկրների միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ընդլայնմանը»։





























