Հայաստանի էլեկտրամոբիլների շուկայում իր գործունեությունն ընդլայնող E-auto ընկերությունը դարձել է ARCFOX էլեկտրական մեքենաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Սեպտեմբերի 25-27-ը կայանալիք Armenian Auto Show-ում E-auto-ն ներկայացնում է Arcfox-ի երեք էլեկտրական մոդել՝ ցուցահանդեսի օրերին առաջարկելով աննախադեպ գներ՝ սկսած ընդամենը 6.450.000 դրամից։

Arcfox-ը Չինաստանի՝ ավելի քան վեց տասնամյակի ավտոարտադրության փորձ ունեցող BAIC Group-ի նոր սերնդի էլեկտրական ավտոմոբիլային բրենդ է, որը համախմբում է նոր տեխնոլոգիաները, խելացի լուծումները, ժամանակակից դիզայնն ու հարմարավետությունը։ BAIC-ի պաշտոնական տվյալներով՝ 2025 թվականին Arcfox-ի վաճառքի ծավալը հասել է 163 հազար ավտոմեքենայի՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով ավելի քան երկու անգամ։ Այսօր BAIC-ի մեքենաները ներկայացված են աշխարհի ավելի քան 130 երկրում և տարածաշրջանում՝ ամրապնդելով ընկերության ներկայությունը միջազգային շուկաներում։

«Arcfox-ի պաշտոնական ներկայացուցչությունը մեր զարգացման և Հայաստանի էլեկտրամոբիլների շուկայում E-auto-ի դիրքերի ամրապնդման ևս մեկ կարևոր քայլ է։ Մենք հետևողականորեն ընդլայնում ենք մեր տեսականին, որպեսզի տարբեր կարիքներ ունեցող հաճախորդներին կարողանանք առաջարկել ժամանակակից, տեխնոլոգիական և որակյալ էլեկտրամոբիլների շարք՝ կոմպակտ քաղաքային մեքենայից մինչև ավելի ընդարձակ սեդան և ընտանեկան քրոսովեր` յուրաքանչյուրին տալով ընտրության  լայն հնարավորություն»,-նշում է E-auto ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Գևորգ Աղաջանյանը։  

Armenian AutoShow-ի ընթացքում E-auto-ն կներկայացնի Arcfox T1, S3 և T5 մոդելները.

Arcfox T1 քաղաքային էլեկտրական հեչբեքը ցուցահանդեսի ընթացքում հասանելի կլինի 6.450.000 դրամ հատուկ գնով։ 2026 թվականի արտադրության մոդելն ունի 42.3 կՎտ/ժ մարտկոց և մինչև 450 կմ հայտարարված հեռահարություն՝ CLTC չափման ցիկլով։ Մարտկոցի 30%-ից 80% արագ լիցքավորումը տևում է մոտ 25 րոպե։

Arcfox S3 էլեկտրական բիզնես դասի սեդանը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի ընդարձակ և ներկայանալի ընտանեկան ավտոմեքենա։ Մոդելն առաջարկում է մինչև 560 կմ հայտարարված հեռահարություն՝ CLTC ցիկլով և 55.6 կՎտ/ժ մարտկոց։ Auto Show-ի ընթացքում S3-ի հատուկ գինը կլինի 8.000.000 դրամ։

Arcfox T5 էլեկտրական քրոսովերը համատեղում է ընտանեկան մեքենային անհրաժեշտ տարածքը, հարմարավետությունն ու ավելի բարձր դասի ավտոմեքենային բնորոշ տեխնոլոգիական հնարավորությունները։ Այն համալրված է 65 կՎտ/ժ մարտկոցով, ունի մինչև 520 կմ հայտարարված հեռահարություն՝ CLTC ցիկլով։ Armenian Auto Show-ի ընթացքում T5-ը կառաջարկվի սկսած 10.200.000 դրամից։

E-auto-ն նաև Hongqi-ի միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և Armenian Auto Show-ում առանձին ներկայացնելու է նաև Hongqi ավտոմեքենաների տեսականին։ Այս տարի ընկերությունն առաջին անգամ պաշտոնապես ներկայացնում է լյուքս դասի հիբրիդային Hongqi H5-ը և բենզինային շարժիչներով Hongqi H9 ֆլագմանային մոդելը։

2025 թվականին Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծված էլեկտրամոբիլների շուրջ 35%-ը բաժին է ընկել E-auto-ին։ Ընկերության գրանցած արդյունքները դարձել են նաև տարածաշրջանային ընդլայնման հիմք, և 2026 թվականին E-auto-ն ստացել է Hongqi-ի պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակ նաև Վրաստանում։

E-auto-ն կարողացել է ոչ միայն դառնալ էլեկտրամոբիլների պաշտոնական ներկրման շուկայի առաջատար, այլև ձևավորել մեքենաների վաճառքից մինչև երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում ընդգրկող ամբողջական ենթակառուցվածք։

Երևանում E-auto-ի հասցեներն են՝ Ռուբինյանց 40/3 և Դավիթ Բեկ 138/4: Համագործակցելով Հայաստանում գործող գրեթե բոլոր առաջատար բանկերի հետ՝ E-auto-ն իր հաճախորդներին տրամադրում է նաև ավտովարկ ձևակերպելու հատուկ հնարավորություն՝ սկսած 0% կանխավճարից։

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է www.arcfox.am և www.hongqi.am կայքերում, ընկերության Facebook-յան էջում և +37410330330, +37491330330 հեռախոսահամարներով։