Գեղարքունիքի մարզում, մայիսի 21-ին, ժամը 19.51-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի զորամասի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Գավառ քաղաքի Անդրանիկի թիվ 2 փակուղիում Թ. Տոնոյանին պատկանող «Աուդի» մակնիշի 26 ԼՏ 813 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ թափքի առաջնամասով կախվել դեպի հարակից ձորակը:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի մաս: Զոհեր եվ տուժածներ չկան:




























