Էթնա հրաբխի ժայթքած մոխրի պատճառով իտալական Կատանիայի օդանավակայանը շաբաթ օրը՝ մինչև տեղական ժամանակով 16:00-ն, կասեցրել է ժամանող չվերթների ընդունումը, հայտնում է Bloomberg-ը։
Օդանավակայանը սպասարկող «Società Aeroporto Catania» ընկերությունը հորդորել է ուղևորներին չվերթների կարգավիճակը ճշտել ավիաընկերություններից։
Սահմանափակումը վերաբերում է միայն ժամանումներին։ Ժամը 16:00-ից հետո օդանավակայանի աշխատանքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։





























