Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշն անդրադարձել է ՄԱԿ-ի համաժողովին Նեթանյահուի ելույթի ընթացքում տարբեր երկրների պատվիրակների բոյկոտին։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը նշել է, թե նախկինում ասել է, որ մտնում ենք մի ժամանակաշրջան, որտեղ Իսրայելի ցեղասպան իշխանությունները միջազգային ոլորտում ավելի են մեկուսանալու։

Նուման Քուրթուլմուշը շեշտել է, թե ՄԱԿ-ի համաժողովին Նեթանյահուի ելույթին տարբեր երկրների պատվիրակությունների բոյկոտը ցույց է տվել, որ սրտում թեկուզ փոքր խիղճ ունեցող ցանկացած մարդ չի ցանկանա նույն դահլիճում լինել մարդկության պատմության ամենաբարբարոս մարդասպանի հետ։