ԱՄՆ հետախուզական համայնքի տեսուչը պարզում է ԿՀՎ նախկին աշխատակցի ձերբակալման պատճառները, որի տանը մոտ 40 միլիոն դոլարի ոսկու ձուլակտորներ են գտել։

Մասնավորապես, քննում են, թե ինչպես է նա կարողացել ձեռք բերել ԱՄՆ պետական ամենամեծ գաղտնիքները, երբ, ըստ ամենայնի, մի շարք կեղծ տվյալներ է ներկայացրել։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով քննությանը ծանոթ ամերիկացի պաշտոնյային։

Ուշադրության կենտրոնում է հայտնվել նախկին աշխատակցի անցյալի ստուգման և նրան գաղտնի փաստաթղթերին հասանելիություն տալու կարգը։

ԱՄՆ իշխանությունները փորձում են հասկանալ, թե ինչու նրա ներկայացրած կենսագրական տվյալներն ու մյուս տեղեկությունները ժամանակին կասկած չեն հարուցել։

Առանձնակի ուսումնասիրվում է ոսկու ձուլակտորների հայտնաբերման ընթացքն ու դրանց ծագումը։

Ստուգմամբ պետք է պարզվի նաև՝ արդյոք սխալներ կամ բացթողումներ եղել են նրա հավատարմությունը գնահատելիս և գաղտնի տեղեկություններին մոտ թողնելիս։

Գործի մանրամասները դեռ չեն հրապարակվում։